# 53378
Вот описание бытви при Гавгамеле из моей книги “Военная летопись армянского народа – част 4, 614-331 д.н.э.”

331 հոկտեմբերի 1 – Գավգամելայի ճ-մ (Հյուսիսային Միջագետք)

Համալրված հունա-մակեդոնական բանակը (մոտ 210.000)` Ալեքսանդր III Մեծի գլխավորությամբ, լուրջ պատրաստությունից հետո անցավ հարձակման:
Այն, արշավելով Ասորիք-Մծբին (վերջինը` Հայոց Միջագետք, Արվաստան գավառ, Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին) -Միջագետք երթուղով ու Տիգրիսը գլխավոր հրամանատար Մազզեյի մեղքով անարգել անցնելով, շարժվեց Բաբելոնի ուղղությամբ:
Դարեհ III-ի պարսկական (140.000, այդ թվում 9.000 բակտրիացիներ, 2.000 շոշեցիներ, 2.000 արաքոսցիներ, 2.000 մասագետներ, 1.000 դահեր, ինչպես նաև մոտ 5.000 հույներ, մոտ 1.000-ական օքսեր, սակեր, “անհայտ ցեղեր”, հնդիկներ, լեռնային հնդիկներ, կարմիրծովցիներ, արեյներ, պարսեր, սոգդեր, կասպեր, հյուրկաններ, տապուրներ, 150 մանգաղակիր մարտակառք, 15 փիղ), Մեծ Հայքի Հայկական (մոտ 50.000, որից մոտ 8.000 հեծյալ ինչպես նաև Մարդպետական գունդը և 50 մանգաղակիր մարտակառք) ու նրան ենթակա կովկասյան և արևմտակասպիական ցեղերի ռազմիկներից (մոտ 8.000, այդ թվում մոտ 1.000-ական կատիշներ, կապադովկիացիներ, ասորիներ, ատրպատականցիներ, աղվաններ, կովկասցիներ, սարմատներ, սկյութեր) կազմված բանակը` Մեծ Հայքի Վահե արքայի, Երվանդ սպարապետի, հեծելազորի հրամանատար Աշոտ Արծրունու, նրա տեղակալ Վահագն Քաջ Հայկազնի, ինչպես նաև Հայկական XIII սատրապության Հայկական (մոտ 10.000` որից մոտ 2.000 հեծյալ) ու նրան ենթակա ցեղերի ռազմիկներից (մոտ 8.000, այդ թվում մոտ 1.000-ական փռյուգացիներ, կատաոններ, կարիացիներ, հորտուացիներ, բաբելացիներ, բելիտներ, սիտակեններ, պարթևներ)` կազմված բանակը` սատրապ Միթրդատի գլխավորությամբ, շարժվեց թշնամուն ընդառաջ:
Ալեքսանդրի բանակն էլ իր հերթին անշտապ մոտեցավ և մարտակարգ ընդունեց:
Մինչ ճակատամարտը Ալեքսանդրին հաջողվել էր իր կողմը գրավել Դարեհի բանակի գլխավոր հրամանատար Մազզեյին: Վերջինիս մեղքով չէր վերցվել հսկողության տակ կարևոր նշանակություն ունեցող մի բարձունք, որը իր հերթին անմիջապես նվաճեց թշնամին` այնտեղից իրականացնելով ճ-մ-ի ղեկավարումը:
Դարեհի բանակի ձախը կազմված էր բակտրիացիներից և նրանց ենթակա ցեղերի ռազմիկներից (մոտ 70.000, ուղիղ 100 մանգաղակիր մարտակառք)` սատրապ Բեսի, իսկ կենտրոնը` պարսիկների բանակից ու նրանց ենթակա ցեղերի ռազմիկերից (մոտ 70.000, ուղիղ 50 մանգաղակիր մարտակառք, 15 փիղ)` Դարեհի գլխավորությամբ:
Արիական բանակի աջը (մոտ 76.000, ուղիղ 50 մանգաղակիր մարտակառք)` կազմված էր երկու շարասյուններից, որի ձախը կազմում էր Փոքր Հայքի, իսկ աջը` Մեծ Հայքի բանակը և նրանց ենթակա դաշնակից զորքը:
Հունա-մակեդոնական բանակի աջը կազմում էր ծանր հեծելազորը, կենտրոնը` ֆալանգը, իսկ ձախը` դաշնակից հեծելազորը և հետևակը:
I փուլ – Հունա-մակեդոնական բանակը իր աջ տեղաշարժեց ավելի աջ: Դարեհին թվաց, թե այն ձգտում է դուրս գալ մարտակառքերի գործողության համար հատուկ նախատեսված տեղանքից և դա թույլ չտալու համար նրա ուղին փակելու ուղարկեց բակտրիական հեծելազորը, որն ուժեղացված էր սակական հեծելազորով: Սկսվեց կատաղի բախում թշնամու ձգված աջ թևի հետ: Միաժամանակ արիական բանակի աջում ճակատային գծով գրոհող հետևակը և մարտակառքերը ու թևերից շրջանցող հեծելազորը սկսեցին նեղել և աստիճանաբար պարտության մատնել թշնամուն, չնայած նրան, որ այստեղ վերջինիս ի վերջո հաջողվեց վնասազերծել մարտակառքերը` նիզակներով վահաններին հարվածելով ու աղմուկ ստեղծելու միջոցով մարտակառքերի ձիերի մի մասին վախեցնելով:
II փուլ – Արիական բանակի ձախում հարձակման գնացին մարտակառքերը, որոնք որոշակի կորուստներ պատճառեցին թշնամու ռազմիկներին, բայց ի վերջո վերջիններս կարողացան իրենց շարքերում ճանապարհ բացելու միջոցով պայքարել դրանց դեմ, ոչնչացնել մարտակառքերի մեծ մասն ու վերականգնել շարքերը:
III փուլ – Դարեհը ձախի հետևակի մեծ մասը հարձակման նետեց թշնամու աջի վրա, որի հետ այստեղ մարտը ավելի թեժացավ: Միաժամանակ, հակասելով իր իսկ այս որոշմանը, նա, իր բանակի թիկունքում և ծայր աջում խորը շրջանցում կատարելով, իր ձախի բակտրիացիներին ու սակերին նետեց թշնամու ձախի թիկունքում գտնվող գումակի վրա:
IV փուլ – Ալեքսանդրի գլխավորած աջի հեծելազորը և կենտրոնի ֆալանգը, օգտվելով հակառակորդի ձախի հանկարծակի թուլացումից, կտրուկ հարձակման անցան և, ջարդելով հակառակորդին, արյունահեղ ու համառ մարտում ցրեցին այն, ինչպես նաև կենտրոնը, որոնց ռազմիկները, հետապնդվելով թշնամու կողմից, դիմեցին փախուստի: Միաժամանակ թեսալական հեծելազորը ուղարկվեց ձախին օգնության:
V փուլ – Այս ընթացքում արիական բանակը իր աջում ճակատային հարձակումով խիստ ծանր իրավիճակ էր ստեղծել հակառակորդի համար, իսկ թևից շրջանցած Հայկական, բակտրիական, սակական ու կատիշական հեծելազորը` Աշոտ Արծրունու և Վահագն Քաջ Հայկազնի գլխավորությամբ, չնայած թեսալական հեծելազորի ժամանելուն, ներխուժել էր նրա գումակ:
VI փուլ – Ստանալով իր ձախի օրհասական վիճակի մասին տեղեկություն` Ալեքսանդրը դադարեցրեց հետապնդումը և ողջ բանակով շարժվեց թշնամու աջի վրա, որը այդ ընթացքում գրեթե ոչնչացրել էր իր հակառակորդին: Սակայն վերջին պահին հունա-մակեդոնական բանակի խոշոր ուժերի մոտենալու մասին նախապես տեղեկացված բակտրիական ու սակական հեծելազորը թողեց մարտը և հեռացավ, իսկ Դարեհին արդեն բացահայտ դավաճանած Մազզեյի գլխավորած զորքը` Ատրոպետ սատրապի հրամանատարությամբ, թիկունքից հարվածեց Հայկական և նրա դաշնակիցների միացյալ բանակին: Դավաճանների հետ բռնկված անակնկալ այս մարտում թեև վերջիններս պարտություն կրեցին ու ցրվեցին, սակայն զոհվեց Վահե արքան:
VII փուլ – Զգալով, որ շուտով տեղ կհասնեն հակառակորդի հսկայական ուժեր և, որ մարտը ընդհանուր առմամբ տանուլ է տրված` Երվանդ սպարապետը շրջեց խորը դասավորություն ունեցող իր հեծելազորը ու, ետ շպրտելով թիկունքից մոտեցող թշնամուն, ապահովեց իր հետևակի և դաշնակիցների զորքի արագ մարտից դուրս գալը:
VIII փուլ – Պահպանելով կարգը` Հայկական և նրա դաշնակիցների միացյալ բանակը սկսեց արագ երթով նահանջել` միաժամանակ մարտ մղելով հետապնդող հակառակորդի հետ: Արդյունքում այն ի վերջո պոկվեց թշամուց և վերադարձավ Հայրենիք:
Հայերը կորցրին մոտ 20.000, դաշնակիցները` մոտ 100.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր: Մարտում զոհվեց նաև Մեծ Հայքի Վահե արքան, որով Հայկազունիների տոհմի արական ուղիղ գիծն ընդհատվեց, իսկ Աշոտ Արծրունին և Վահագն Հայկազնը գերվեցին: Հետագայում Աշոտ Արծրունին տարբեր պաշտոններ զբաղեցրեց Պտղոմեոս զորավարի մոտ, իսկ Վահագն Քաջ Հայկազնը ծառայության անցավ Ալեքսանդրի թիկնապահ զորամասում:
Հունա-մակեդոնական բանակը վճռական հաղթանակ տարավ: Հույն-Պարսկական II պատերազմը ավարտվեց Արիական Եռադաշինքի կործանումով, որը փլուզվեց և այլևս երբեք չվերականգնվեց: Աքեմենյան Պարսկաստանը ոչնչացավ, իսկ մարերն ու պարսիկները ընկան նվաճողների տիրապետության տակ: Ալեքսանդրը շարունակեց իր նվաճումները և ստեղծեց մի հսկայական տերություն, որը, սակայն, խիստ կարճ կյանք ունեցավ:
Մեծ Հայքի թագավորությունը պահպանեց իր անկախությունն ու տիրապետությունը Հայաստանի 16 նահանգներում, Փոքր Հայքում ստեղծվեց անկախ թագավորություն և միայն Կիլիկիան էր, որ մնաց Ալեքսանդրի ու նրա հետնորդների իշխանության տակ, թեև այն էլ հաճախ վայելում էր փաստացի անկախություն:
постоянный адрес поста: # 53378
ответить c цитатой ответить