Երևանը... 
Զարմանալի է... Մենք այն հաճախ կոչում ենք քաղաք, ուղղակի քաղաք՝ քաղաք  առանց անվան, քաղաք առանց աշխարհագրական և նույնիսկ երկրային տեղայնացման, Երևանը վերերկրային է՝ տիեզերական։ 
Ապշեցուցիչ է... Պատմության ընթացքում բազմաթիվ մայրաքաղաքներ կառուցած ժողովուրդն այս մեկը կոչում է քաղաք՝ պարզ ու հասարակ, առանց ավելորդ ու կաշկանդող պաճուճանքների։ 
Տարօրինակ է... Այսօր երևի առաջին անգամ քաղաքը թվում է ամրոց, իսկ ամրոցի սրտում Մոնթեն է...